fbpx
Մարզեր

Սամբո ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար Իջևանում

Իջևանի մարզադպրոցում անցկացվեց սամբո ըմբշամարտի 8-րդ միջազգային հուշամրցաշարը՝ նվիրված իջևանցի մարզիկներ Արթուր Բայրամյանի, Արմեն Հարությունյանի, Արսեն Մարգարյանի, Արմեն Ներսիսյանի, Սաշա Օհանջանյանի, Մարտիրոս Պապյանի հիշատակին: Ավանդույթ դարձած հուշամրցաշարը կյանքից անժամանակ հեռացած մարզիկների արտերկրում ապրող ընկերներն էին կազմակերպել:

Մրցույթին մասնակցելու համար Իջևան էին ժամանել շուրջ 150 մարզիկներ ՀՀ մարզերից և Ուկրաինայից, Հայաստանից դուրս ապրող իջևանցիներ: Բացման արարողությանը ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը: Մրցումներն անցան հետաքրքիր ու դիտարժան պայքարում: Տարբեր քաշային կարգերում մրցանակային տեղեր գրաված ըմբիշները պարգևատրվեցին պատվոգրերով ու դրամական պարգևներով:

Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ