fbpx
Աշխարհ

Samsung Galaxy S10-ի ամրությունը ստուգող թեստ են իրականցրել

Կենցաղային տեխնիկայի և Էլեկտրոնիկայի համար ընդլայնված երաշխիքով ծառայությունների տրամադրման բնագավառում մասնագիտացող SquareTrade ընկերությունը, մի քանի թեստ է անցկացրել Samsung-ի Galaxy S10 ֆլագմանական շարքի երեք սմարթֆոնների համար: Համապատասխան տեսանյութը հրապարակված է YouTube-ում: Երեք դիվայսները վեց ֆուտ (182,88 սանտիմետր) բարձրությունից կարծր ճանապարհային ծածկույթի վրա են նետել կորպուսի դիմերեսով և դարձերեսով: Դրանք բոլորն էլ թե՛ երեսով, թե՛ դարձերեսով ընկնելիս կոտրվել են:

Պարզվել է, որ այդ շարքում ամրության ամենափոքր պաշարն ուներ Galaxy S10e-ը, որը պատված էր Gorilla Glass 5 պաշտպանական ապակիով: Ընկնելուց հետո գաջեթի էկրանը դադարել է աշխատել: Նոր շարքի բոլոր երեք սարքերից ամենաամուրը սովորական Galaxy S10-ն էր՝ Gorilla Glass 6 պաշտպանիչ ապակիով: Նորույթն աշխատունակ է մնացել նույնիսկ առջևի և հետևի պանելին առաջացած ճաքերի դեպքում: Ավելի վաղ SquareTrade-ի մասնագետները մի քանի թեստ են անցկացրել iPhone XS b XS Max-ի կիրառմամբ: Պարզվել է, որ սմարթֆոնները բավարար ամրություն չունեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ