fbpx
ՏՏ

Samsung Galaxy A90-ը սեպտմեբերի 4-ին վաճառքի կհանվի

Հարավկորեական ընկերության Samsung Galaxy A90 բջջային սարքը՝ 5G ցանցերի նոր սերնդի ավելացմամբ, վաճառքի կհանվի Հարավային Կորեայի շուկայում սեպտմեբերի 4-ին: Այս մասին տեղեկացնում է iReakctor-ը։

Այս մասին տեղեկությունն ստացվել է Yonhap News-ի լրագրողներից՝ սեփական աղբյուրներին հղմամբ։ ԶԼՄ-ների օտարերկրյա ներկայացուցիչների տվյալների համաձայն՝ նոր սմարթֆոնը ներկայացվել է 6,7 մատնաչափ դիսփլեյով։ Այն ունի երեք հիմնական խցիկ, ինչպես նաեւ 32 Մպ դիմախցիկ։

Գաջեթն ունի նաեւ 6 Գբ օպերատիվ եւ 128 Գբ ներկառուցված հիշողություն։ Արագ է լիցքավորվում 25 Վտ-ով, եւ հնարավոր է 5G նոր սերնդի բջջային ցանցերի աջակցություն։

Նախնական տվյալների համաձայն՝ սմարթֆոնի գինը մոտ 660 դոլար է։ Տեղեկացվում է, որ ներկա պահին Հարավային Կորեայում արդեն վաճառքի է հանվել հինգերորդ սերնդի ցանցերի աջակցությամբ մի քանի բջջային սարք։ Դրանց մեջ են Galaxy S10 5G-ն (1290 դոլար), LG V50 ThinQ-ն և Galaxy Note 10-ը։

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ