Samsung հարավկորեական ընկերությունը կարող է հրաժարվել ամեն տարի թողարկվող Galaxy S և Galaxy Note ֆլագմենային շարքերի թարմացումից: Դրա փոխարեն կմիավորվեն մեկ ընդհանուր բրենդում: Այս մասին հաղորդում է Phone Arena-ն:
Ասուլիսներից մեկի ժամանակ արտադրողը Galaxy S11-ի թողարկման վերաբերյալ կասկած է հայտնել, քանի որ դա արդեն երկար պատմություն է դառնում: Ամենայն հավանականությամբ, Samsung-ի հաջորդ ֆլագմենն այլ անուն կունենա:
Ընկերությունը չի բացառել նաև Galaxy S և Note երկու ապրանքանիշերի միավորումը: Դրանից առաջ լուրեր էին պտտվում հետագայում շարքերի հնարավոր միավորման մասին: Ըստ ինսայդերների՝ արտադրողը դեռևս մտածում է նման հեռանկարի մասին և կարող է այն իրականացնել արդեն 2020 թվականից:
Միավորված ապրանքանիշի նոր անունը կլինի Galaxy One։ Այս անունով սարքը կփոխարինի Galaxy S11-ին:
Ամեն տարի միանգամից երկու սմարթֆոն չներկայացնելը կմեծացնի Samsung-ի անոնսների միջև եղած միջակայքը: Աղբյուրները պնդում են, որ արտադրողն արդյունքում լրացնելու է այս դատարկությունը ծալովի Galaxy Fold-ի հաջորդ սմարթֆոնով:
Իսկ նրանց համար, ովքեր նախընտրում են ոչ թե ֆլագմեն, այլ հարմար գնով բարձր որակի սմարթֆոններ, կմնան A շարքի սմարթֆոնները: Այժմ ամենատարածվածը A50-ն է:
