fbpx
ՏՏ

22:10 4/6/2019

Samsung-ը հետազոտություններ է սկսել 6G-ի բնագավառում

Samsung Electronics կորպորացիան Սեուլի իր գիտական կենտրոնում ձեռնամուխ է եղել վեցերորդ սերնդի տեխնոլոգիաների (6G) բնագավառի ուսումնասիրություններին: Այդ մասին հունիսի 4-ին հայտնել է Yonhap գործակալությունը:

«Մենք ընդլայնել ենք մեր մասնագետների թիմը, որոնք զբաղվում են հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ստանդարտների մշակմամբ: Նրանք ձեռնամուխ են եղել 6G-ի բնագավառի հետազոտություններին»,- ասել է կորպորացիայի ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է Yonhap-ը:

Գործակալությունը նշում է, որ Samsung Electronics-ի հետազոտական խումբը 6G տեխնոլոգիաներին զուգահեռ արհեստական ինտելեկտի և ռոբոտների ստեղծման աշխատանքներ է իրականացելու:

Վերեվ