fbpx
ՏՏ

09:30 9/8/2019

Samsung-ը նոր սմարթֆոններ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է Galaxy Note 10-ը և Galaxy Note 10+-ը: Galaxy Note 10-ի էկրանի անկյունագծը 6,3 դյույմ է, իսկ 10+ մոդելը կթողարկեն 6,8 դյույմ անկյունագծով՝ ամենամեծը սմարթֆոնների ընտանիքում: Երկու մոդելներն էլ հանդերձել են չորս մոդուլներով հիմնական խցիկով և ճակատային խցիկով, սակայն Galaxy Note 10+-ը կունենա նաև 3D-խցիկ:

Note+-ի գործառական հիշողությունը պետք է կազմի 12 գիգաբայթ, Note 10-ինն՝ ութ գիգաբայթ: Նաև երկու ապարատներին տրվել է 256 գիգաբայթ ներսարված հիշողություն:՝ Մշակողները նշել են, որ նոր սարքերը կլիցքավորվեն գերարագ ռեժիմով, և լրիվ լիցքավորման համար կպահանջվի միայն կես ժամ:

Վերեվ