fbpx
Իրավական

Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը ՊՎԾ օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են. Դավիթ Սանասարյան

Այս երկու օրը որոշները հասցրեցին ինձ մահախոսական կարդալ, բայց ուզում եմ ասել հետևյալը, որ գերազմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու, Հայաստանի ազատության, անկախության ու զարգացման համար կռիվ եմ տալու, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

«Անկախ նրանից, թե ով կլինի պետական ծառայողը, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն։ Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը ՊՎԾ օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են։ Այդ մարդկանց մեղքը պետք է ապացուցվի։ ԱԱԾ-ի իմ գործընկերներին արդեն կոչ եմ արել, մեկ անգամ ևս կոչ եմ անում, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը։ Որևիցե «մուտիլովկաներով» հայտնի մարդկանց ձեռքում նման իֆորմացիա չպետք է հայտնվի։ Մեր լրատվական ծառայությունը չի կարող ԱԱԾ լրատվականի դերը կատարել։ Եթե գործ կա, ԱԱԾ-ն պետք է տեղեկացնի», – ասաց Դավիթ Սանասարյանը։

Նշենք, որ, ըստ ԱԱԾ հաղորդագրության, ՊՎԾ երկու պաշտոնատար անձինք՝ Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը, նաև նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը կալանավորվել են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ