fbpx
Իրավական

Սամվել Բաբայանի կողմնակիցների մեքենայի վրա հարձակման դեպքը բացահայտված է. Վանեցյան

Սամվել Բաբայանի կողմնակիցների մեքենայի վրա հարձակման դեպքը ամբողջովին բացահայտված է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«ԱԱԾ-ն այս գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է։ Որևէ դավադրություն կամ ինչ-որ մի բան ման գալ պետք չէ, դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։ Առաջիկա ժամերի ընթացքում կլինի հաղորդագրություն ոստիկանության ու ԱԱԾ համատեղ աշխատանքի վերաբերյալ, և բոլոր մանրմասները հայտնի կդառնան ձեզ»,- ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր․

«Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները։

Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։

Այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու , «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ