fbpx
Արցախ

Սամվել Բաբայանը Արցախի ընտրություններում կսատարի Մասիս Մայիլյանին

«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը

Ս.թ. փետրվարի 9-ին «Միասնական հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում հիմնադիր-նախագահ Սամվել Բաբայանը, արտահայտելով կուսակցության դիրքորոշումը, հայտարարել է, որ բանակցություններ ենք վարում գործող քաղաքական ուժերի հետ՝ նպատակ ունենալով Արցախում գործող ուժերի համախմբմամբ ընթանալ առաջ:

Այսօր ավելին, քան երբևէ մեզ միասնականություն է պետք, այլ ոչ քաղաքական պառակտում: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն իբրև գաղափարախոսություն իրացվում է անհեռատես քաղաքական գործիչների կողմից, իմաստուն գործիչները մտածում են հանրության հետաքրքրությունների համախմբման մասին, որովհետև ճգնաժամային իրավիճակները հաղթահարելի են միայն ժողովրդական համախմբմամբ: Իսկ այսօր վիճակն իսկապես ճգնաժամային է:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել սատարել նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից Մասիս Մայիլյանին, ով ևս գիտակցում է պահի լրջությունն ու ճակատագրականությունը, մտահոգված է միասնական հայրենիքի ճակատագրով:

Մասիս Մայիլյանը սկզբունքորեն ընդունում է կուսակցության ներկայացրած նախընտրական ծրագիրը և պատրաստ է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իրականացնել այն: Խոսքը երեք հիմնախնդրի մասին է. մարտունակ բանակի ստեղծում, տնտեսական լճացման հաղթահարում, սոցիալական խնդիրների լուծում:

«Միասնական հայրենիք» կուսակցության և Մասիս Մայիլյանի քաղաքական համագործակցության վերաբերյալ նախապատրաստվում է հուշագիր, որը կստորագրիվի օրերս՝ ԶԼՄ-ների ներկայությամբ:

Կոչ ենք անում բոլոր ուժերին դրսևորել քաղաքական կամք՝ հրաժարվել նեղ անձնային շահերից, համախմբվել ժողովրդի և պետության հետաքրքրությունների շուրջ և առաջիկա նախագահական ընտրություններում սատարել Մասիս Մայիլյանի թեկնածությունը՝ ի հաստատումն ժողովրդաիշխանության:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ