Սամվել Բաբայանն առաջիկա օրերին պատրաստվում է իր նոր կուսակցության հիմնադիր համագումարին։ Համագումարի օրն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, սակայն, ըստ լուրերի, մինչև ամսվա վերջ այն տեղի կունենա, որպեսզի Բաբայանը հասցնի այդ կուսակցությամբ մասնակցել Արցախի խորհրդարանի 2020-ին կայանալիք ընտրություններին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կկոչվի «Ժողովրդավար հայրենիք», կառաջնորդի Սամվել Բաբայանը։
Հիշեցնենք, որ 2007 թվականին Բաբայանը ղեկավարում էր «Դաշինք» անվամբ կուսակցություն, սակայն մեզ ասացին, որ այն Արցախում գրանցված չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: