fbpx
Սպորտ
12:18 13/04/2019

Սամվել Գասպարյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Սամվել Գասպարյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 13-ին, մրցահարթակ դուրս եկան 102 կգ քաշային կարգի ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը:

Պոկում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը գրանցեց 168 կիլոգրամ արդյունք, իսկ հրումում կարողացավ գլխավերևում պահել 200 կիլոգրամանոց ծանրաձողը և երկամարտի 368 (168+200) կիլոգրամ արդյունքով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Մեր մյուս մասնակիցը՝ Արսեն Գասպարյանը, ավելի հաջող հանդես եկավ և կարողացավ մեդալ նվաճել։ Պոկումում նա կրկնեց Մարտիրոսյանի արդյունքը և բարձրացրեց 168 կիլոգրամ, իսկ հրումում Գասպարյանը գերազանցեց Մարտիրոսյանին ու գլխավերևում պահեց 209 կիլոգրամանոց ծանրաձողը։ Արդյունքում, հրումի 209 և երկամարտի 377 կիլոգրամ արդյունքով հայ ծանրորդը նվաճեց մեկ փոքր և մեկ մեծ արծաթե մեդալներ ու դառնալ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

Պարգևատրման արարողությունը ստորև՝

Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանի պարգեւատրությունը

Gepostet von Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե /NOC of Armenia/ am Freitag, 12. April 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ