fbpx
Իրավական

Սամվել Ուզունյանը հարցաքննության չի կանչվել. ՀՔԾ

Նախկին դատավոր Սամվել Ուզունյանը չի կանչվել հարցաքննության, քանի որ այդ դեպքում նա կանչվելու էր մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակով, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ արդեն պետք է քրեական հետապնդում հարուցված լիներ, որը կարող է հարուցվել միայն Գլխավոր դատախազի կողմից և ԲԴԽ-ի համաձայնությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Ինչ վերաբերում է երկիրը լքելուն, ՀՔԾ խոսնակը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է սահմանափակել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Սամվել Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով: Նրա խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը։ Միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելը:

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ