fbpx
Հասարակություն
17:40 06/09/2019

Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր ասոցիացիա է հիմնվել

Հայ մի խումբ գործարարներ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Այս մասին գրում է Интерфакс գործակալությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ասոցիացիան գրանցվել է այս շաբաթ՝ Մոսկվայում: Ասոցիացիայի նախագահը Սամվել Կարապետյանն է:

Բացի Կարապետյանից, ասոցիացիայի հիմնադիրների թվում են նրա կողմից վերահսկվող «Ֆորա-բանկ»-ի նախագահ Հայկ Իգնաթյանը, Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր»-ի առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, «Լուդինգ» գինու ներկրող ընկերության համահիմնադիր Արմեն Շահազիզյանը, այլք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ