Հասարակություն

Սամվել Կարապետյանը հազվագյուտ արժեքավոր իրեր է փոխանցել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուսաստանցի հայազգի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և նրա կինը՝ Էթերին, Հայ առաքելական եկեղեցուն են նվիրել «Տասը պատվիրանները» հնադարյա գիրքը: Տասը պատվիրանները եբրայերենով փորագրված են փայտե տախտակների վրա:

Կարապետյանների ընտանիքը եկեղեցուն է նվիրել նաև 1881 թվականին Մոսկվայում տպագրված թերթի գլխավոր էջը, որի վրա պատկերված է Արարատյան հովիտը` հետևյալ գրությամբ. «Արարատ լեռը Հայաստանում»:

Հայ առաքելական եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը շնորհակալություն է հայտնել Կարապետյաններին եկեղեցու հանդեպ ցուցաբերված մեծ ուշադրության համար:

Աղբյուր՝ shantnews.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ