fbpx
Իրավական
22:38 13/11/2019

Սանասարյանը հարցաքննվել է երեխային վրաերթի ենթարկելու քրգործով

Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները կասեցված) Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու առերևույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Սանասարյանը և երեխայի մայրը:

Այս մասին ՀԺ-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից: Վերջինս նշեց, որ Սանասարյանը հարցաքննվել է այսօր, երեխայի մայրը՝ օրեր առաջ:

Հարությունյանը հայտնեց նաև, որ Սանասարյանը հարցաքննվել է նաև իրենից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում. «Երկու գործերով էլ Դավիթ Սանասարյանն ունի վկայի կարգավիճակ»,- փոխանցեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային ենթադրաբար վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ:

Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ