fbpx
Իրավական

Սանասարյանը հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը. տուժողի փաստաբանը մանրամասներ է հայտնել

ՀՀ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և հայտնել, որ իր կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճվել է, քանի որ փորձագետը հաստատել է իր անմեղությունը: Նա նշել էր, որ ինքը երբևէ «երեխային մեքենայի տակ չի գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենային ու վայր ընկել»:

Այս կապակցությամբ գրառում է կատարել նաև գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Որպես անչափահաս տուժողի ներկայացուցիչ՝ պետք է հանրությանը հայտնեմ հետևյալը՝ քրեական գործի նյութերով ոչ թե հերքվել, այլ հաստատվել է Դ. Սանասարյանի կողմից անչափահաս Ա.Ղ.-ին վրաերթի ենթարկելու փաստը:

Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը պարզապես գտել է, որ նա տեխնիկական տեսակետից հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը: Այդ եզրահանգման հետ տուժող կողմը չի համաձայնվել, հարցաքննվել է փորձագետը, այնուհետև միջնորդություն է ներկայացվել՝ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին, ինչը, դատելով Դ. Սանասարյանի գրառումից, հավանաբար մերժվել է, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճվել:

Հիշեցնեմ, որ վրաերթի հետևանքով անչափահաս Ա.Ղ.-ն ստացել էր միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Հ.Գ. Ավելի մանրամասն իրավիճակը, այն է՝ դատաավտոտեխնիկական ոլորտի փորձագետի տարօրինակ և անհասկանալի մոտեցումները, կներկայացնեմ հետագայում՝ որոշումը ստանալուց հետո»,- նշել է փաստաբանը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216596953419451&id=1327886913

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ