fbpx
Հասարակություն
22:43 13/02/2020

Սանիտարական նկատառումներով փակվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքը

Կարող է բացահայտվել, որ մետրոյից որոշ շենքերում «լևի» լույս է անցկացված եղել․ «Ժամանակ»

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից դեպի Սախարովի հրապարակ տանող ճանապարհի մի հատվածը մի քանի օր է ինչ փակվել է։ Պատճառն այնտեղ տիրող սանիտարահիգենիկ վատ վիճակն է։ Մարդիկ նշված հատվածում բնական կարիքներ են հոգում։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը ասաց, որ հատվածը պատնեշել են սանիտարահիգիենիկ վիճակը կարգավորելու և տարածքը գարշահոտույթունից ազատելու նպատակով։

«Նշված հատվածում գարշահոտություն էր, քաղաքացիներն ու ուղևորները բողոքում էին։ Մեր աշխատակիցներն ամեն ինչ անում էին, որպեսզի տեղանքը մաքուր պահելու համար։ Վերջին անգամ հատուկ նյութերով տարածքն ամբողջությամբ մաքրվեց և հետագայում նման իրավիճակից խուսափելու համար ժամանակավոր փակվեց»։

Ավետիսյանի խոսքով՝ լուսավորության հարցն արդեն իսկ լուծված է, բայց այլ բան է պետք մտածել, որպեսզի պատկերը չկրկնվի. «Լրացուցիչ լուսավորության լամպերն արդեն իսկ համալրվել են, իսկ տեսախցիկներն այնքան էլ չեն արդարացնի իրենց, «այցելուները» դեմքով չեն շրջվի խցիկներին»։

Գևորգ Ավետիսյանը վստահեցրեց, որ կարճ ժամանակում ոչ միայն «Հանրապետության հրապարակի», այլև բոլոր կայարանների հարակից տարածքներում աշխատանքներ կիրականացվեն, որպեսզի նման դեպքերը բացառվեն։

«Վստահեցնում եմ մեր քաղաքացիներին և ուղևորներին, որ ժամանակի ընթացքում այս և մյուս կայարաններում, եթե նմանատիպ խնդիրներ ծագեն, ամեն ինչ կարվի դրանք վերացնելու համար»,– ասաց Երևանի Մետրոպոլիտենի ղեկավարը։

Աղբյուրը՝ News.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ