fbpx
Երևան

«Սանիթեքը» փորձում է իր միջոցներով վերսկսել գործունեությունը

Քաղաքապետարանը և կառավարությունը, հասկանալով, որ ստեղծված իրավիճակում «Սանիթեքը», եթե իր միջոցներով վերսկսի գործունեությունը, այլևս չեն կարողանա թիրախավորել վերջինիս, որոշել են այս անգամ, բացի տևական ժամանակ կիրառվող ֆինանսական ճնշումներից, ընկերության նկատմամբ կիրառել նյութատեխնիկական սանկիցաներ: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Սանիթեք» ընկերությանը պատկանող 6 աղբատար մեքենաներն այս պահին գտնվում են մաքսային պահեստում: Ըստ մեր աղբյուրների՝ «Սանիթեքում» ընկերության համասեփականատերերը խորհրդակցել են, և որոշել՝ սեփական միջոցներից գումարներ դնել, ինչպես նաև բանակցում են բանկի հետ՝ նոր վարկ ստանալու համար։ Գումար են հայթայթում, որ գործունեությունը վերսկսեն. հիմնականում խոսքը վառելիք ձեռք բերելու մասին է։

Փորձեցինք «Սանիթեքից» ճշտել նոր վարկի ու ներդրումների մասին ինֆորմացիան, ընկերության ներկայացուցիչը հաստատեց, որ փորձում են վերսկսել աշխատանքը, սեփականատերերն էլ գումար են ուզում ներդնել, սակայն հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ