fbpx
Երևան
12:30 03/10/2019

«Սանիթեքը» դեռ պաշտոնական ծանուցում չի ստացել պայմանագրերը խզելու վերաբերյալ

«Սանիթեք» ընկերությունը դեռ չի ստացել քաղաքապետարանի պաշտոնական ծանուցումը՝ ընկերության հետ պայմանագրերը քաղաքապետի կողմից միակողմանի խզելու վերաբերյալ։

«Ծանուցումը ստանալուց հետո միայն դրա հիման վրա էլ լինելու է ընկերության հայտարարությունը, որը կհրապարակվի ողջամիտ ժամկետում»,-ասացին ընկերությունից։

«Ինչպես գիտեք 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության հարցում: Այս թերացումները ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը: Վերը Նշված փաստերը մեզ ստիպեցին ուսումնասիրել՝ արդյոք Սանիթեք ընկերությունը պատշաճ կերպո՞վ է կատարում իր կողմից կնքված պայմանագրերի բոլոր կետերը:

Այս հանգամանքները պարզելու համար Երևանի քաղաքպետարանի աշխատակիցները 2019թ, հուլիսից սկսել են բազմակողմանի ուումնասիրությունները:

Ելնելով այս ամենից, ամբողջությամբ լուծում եմ «Սանիթեք» ընկերություների հետ կքնված պայմանագրերը»,-հայտարարել է Մարությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ