Օգոստոսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության ղեկավարն, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ընկերության ունեցած հավանական կապի մասին լուրերին, հերքեց դրանք՝ նշելով.
«Նա ո՛չ սեփականատեր է, ո՛չ բաժնետեր է, ո՛չ գործընկեր է և ո՛չ էլ կապ ունի «Սանիթեքի» հետ։ Ուղղակի այն ժամանակ, երբ ընկերությունը եկավ Հայաստան և սկսեց գործունեությունը, Մարգարյանը Երևանի քաղաքապետն էր»։