fbpx
Աշխարհ

Սանոսյանը ընդգծել է պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողի կարևորությունը հասարակության մեջ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Գնել Սանոսյանը երեկ Երևանի քաղաքապետարանում մասնակցել է Սոցիալական աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը։

«Յուրաքանչյուր տարի մարտ ամիսը նշվում է որպես սոցիալական աշխատանքի համաշխարհային ամիս և մարտի երրորդ երեքշաբթին՝ մասնագիտական օր:

Իր ելույթում նախարարը ողջունել է Երևանի քաղաքապետին, միջոցառման մասնակիցներին և իր աջակցությունը հայտնել սոցիալական ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերին։

Նախարարն ընդգծել է պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողի կարևորությունը հասարակության մեջ և նկատել, որ անհրաժեշտ է իրականացնել տարաբնույթ միջոցառումներ՝ որոնց շնորհիվ սոցիալական աշխատողի մասնագիտական դերը հասարակական ընկալման մեջ կփոխվի, էլ ավելի կկարևորվի։

Նախարարը նկատել է, որ այս բարեփոխումների ճանապարհին 2017 թ․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում հաստիքներ են ավելացվել, ինչպես նաև մշակվել և համայնքներին են տրամադրվել սոցիալական աշխատողների պաշտոնների անձնագրերի օրինակելի ձևեր։

Մասնավորապես 5000-ից ավել բնակչություն ունեցող համայնքներում ավելացվել են համայնքային սոցիալական աշխատողի հաստիքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ