Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը:
«Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ընդունելով «Բարսելոնայի հայկական մշակութային միության» ներկայացրած միջնորդագիրը։ Սանտա Պաու քաղաքը նաև դատապարտել է 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիան և Թուրքիայի ակտիվ միջամտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական զինուժի կողմից իրագործված ռազմական հանցագործությունները»։
https://www.facebook.com/EmbajadadeArmenia/posts/1657006387831890
