Աշխարհ

Սառցե քանդակ՝ բանավեճին չներկայացած Բորիս Ջոնսոնի փոխարեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեծ Բրիտանիայի Channel 4 հեռուստաալիքը կլիմայի փոփոխություններին նվիրված հեռուստաբանավեճեր էր կազմակերպել։ Դրանց հավիրված են եղել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը։ Վերջիններս, սակայն, չեն ներկայացրել, և հեռուստաալիքը նրանց փոխարեն սառցե քանդակներ է կանգնեցրել։ Այդ մասին հաղորդում է Sky News-ը:

Ինչպես նշվում է, մյուս հինգ կուսակցությունների՝ Լեյբորիստների, Լիբերալ դեմոկրատների, «Կանաչների», Ուելսի կուսակցության և Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդները եկել էին բանավեճերի և այնտեղ քննարկել կլիմայական խնդիրները:

Ջոնսոնի և Ֆարաջի համար նախատեսված տեղերում դրվել էին սառցե քանդակներ՝ Երկիր մոլորակի պատկերով, որոնք հալվում էին եթերի ընթացքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ