fbpx
Հասարակություն
10:36 28/05/2019

Սարդարապատում նշվում է Առաջին հանրապետության 101-ամյակը

Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում նշվում է Հայաստանի երրորդ Հանրապետության օրը: Սարդարապատում են այժմ քաղաքական գործիչների մեծ մասը: Այնտեղ է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շնորհավորել է տոնի կապակցությամբ, նշել, որ այդ սխրանքով են ոգեշնչվում նաև այսօրվա հպարտ քաղաքացիները:

«Կանգնած ենք սուրբ հողի վրա, որովհետև նաև այստեղ է հեղվել այն սուրբ արյունը, որով ապրելու և լինելու իրավունք է տրվել մեզ: Այստեղ հեղված սուրբ արյունն է ապացուցել, որ հայ ժողովուրդը կենսունակ, ապրելու ժողովուրդ է և պատմությանը վերջ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

Գալիս ենք ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունն այս ճակատամարտերի հաղթողների առաջ, ասում ենք, որ իզուր չի հեղվել արյունը, նրանց սխրանքին նոր բովանդակություն են հաղորդում այստեղ քայլող սերունդները:

Հանգչե՛ք խաղաղությամբ Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի սուրբ նահատակներ, Առաջին հանրապետության կառավարության անդամներ: Չորս վարչապետնե՛ր, հանգչե՛ք խաղաղությամբ, հերոսամարտը կերտած հրամանատարությո՛ւն,ձեր սխրանքը, գործը տեր ունի այսօր:

Վազգենից մինչև Մելքոնյան, ձեր սխրանքներով են ոգեշնչվել նաև Ապրիլյան հերոսամարտի հերոսները…

Հայոց բանակի այն շարքայիններն ու սպաներն ամեն օր անխոնջ կրում են հայրենիքի անվտանգության ծանր, բայց հպարտանալու պատասխանատվությունը», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ