ՀՀ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների-Azat TV
Կառավարություն

ՀՀ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 25-ին ընդունել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված թիվ N հրաձգային վաշտի զինծառայողների ծնողների խմբին:

«Զինվորների ծնողները նախագահ Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող խնդիրները: Մանրամասներ պատմելով իրենց որդիների ծառայության մասին՝ նրանք ցավով են նշել, որ հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհված իրենց զավակների սխրանքը մինչ օրս ըստ արժանվույն գնահատված չէ:

Նախագահ Սարգսյանը լսել է նրանց մտահոգություններն ու հուզող հարցերը:

Առաջարկվել է փաստեր և մանրամասն տեղեկատվություն ներկայացնել Հանրապետության նախագահի աշխատակազմ՝ բարձրացրած խնդիրների լուծմանը հնարավորինս աջակցելու համար:

Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել զինվորների ծնողներին և տոկունություն մաղթել. «Խորապես կիսում եմ ձեր վիշտը և շնորհակալ եմ՝ հայրենիքի համար հերոս որդիներ մեծացնելու համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ