Քաղաքականություն
10:54 28/10/2021

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարճատև այցող Արաբական Միացյալ Էմիրություններում է։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Էմիրություններում կարճատև աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-էմիրաթական դինամիկ զարգացող հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ֊ում հանդիպել է նաև Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր», – ասված է պաշտոնական հայտարարության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ