fbpx
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Շվեյցարիայի հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը»:


Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան և ունեն համագործակցության մեծ ներուժ նորագույն տեխնոլոգիաների ու նորարարությունների, գիտատեխնիկական, սննդի անվտանգության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ