fbpx
Սպորտ

Սարի. Կեպայի թեման փակված է

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտարարել է, որ դեռ չի որոշել, թե Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» հետ խաղում ով է պաշտպանելու իր թիմի դարպասը:

«Կեպայի թեման փակված է: Նա շարունակում է մնալ մեր առաջին դարպասապահը: Միևնույն ժամանակ ուրախ եմ Կաբալյերոյի համար, քանի որ գիտեմ՝ ունեմ դարպասապահ, որը պատրաստ է մասնակցել շատ բարդ հանդիպումների:

Մեկնարկային կազմի ընտրությունը կախված է վերջին մարզումներից, և դա վերաբերվում է ոչ միայն դարպասապահի ընտրությանը: Մենք կիրակի 130 րոպե ենք խաղացել, չորեքշաբթի՝ 95, և այժմ պետք է ճիշտ գնահատենք ֆուտբոլիստների վերականգնումը»,- Սարիի խոսքը մեջբերել է «Չելսիի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի լրացուցիչ ժամանակում Կեպա Արիսաբալագան հրաժարվեց փոխարինվել՝ չնայած Սարին ցանկանում էր խաղադաշտ դուրս բերել Վիլի Կաբալյերոյին:

Հավելենք, որ «Ֆուլհեմ»-«Չելսի» հանդիպումը կայանալու է մարտի 3-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18:05-ին:

 

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ