fbpx
Սպորտ

Սարիի քայլը դավաճանություն էր․ Ինսինյե

Football Italia-ի հաղորդմամբ՝ «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն խոսել է Մաուրիցիո Սարիի՝ «Յուվենտուսի» մարզիչը դառնալու մասին:

«Ինչպես նախկինում ասել էի, հիմա էլ կրկնում եմ, որ նեապոլիտանցիներիս համար Սարիի քայլը դավաճանություն էր: Այժմ պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա և փորձենք հաղթել նրան: Սկուդետոն մեր երազանքն է, և մենք փորձելու ենք նվաճել այն», – ասել է Ինսինյեն։

Հիշեցնենք, որ Սարին այս տարվա ամռանն էր գլխավորել թուրինյան ակումբը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ