Սարին Բորնմութից կրած պարտությունից հետո Չելսիի հետ չի ուղևորվել ավտոբուսով

Հրապարակող՝

091534093_6dce809b_755c_485a_b1ff_a92463169964-770×510

Ամենադիտվածներ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին «Բորնմութի» հետ անցկացրած խաղից հետո որոշել է տուն հասնել ոչ թե թիմային ավտոբուսով, այլ` ինքնուրույն:

Լոնդոնյան թիմը, հիշեցնենք, 0:4 հաշվով պարտություն է կրել այդ խաղում, իսկ Սարին հանդիպումից հետո քննադատել է թիմին:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, խաղից հետո Սարին 50 րոպե շփվել է հանդերձարանում, որպեսզի հասկանա պարտության պատճառները, ընդ որում մարզիչներից ոչ մեկը Սարիի հետ ներկա չի եղել այդ խոսակցությանը:

Նշվում է, որ իտալացի մասնագետը քննադատել է մի շարք ֆուտբոլիստների, այդ թվում հարձակվող Էդեն Ազարին:

«Չելսին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 47 միավոր:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ