fbpx
Սպորտ

Սարին կարող է Յուվեին դուրս բերել ՉԼ-ի քառորդ եզրափակիչ․ Մանչինի

Ես չեմ կարծում, որ Սարին խնդիրներ ունի: Այս մասին ասել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Il Corriere dello Sport-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ա Սերիայի «Յուվենտուս»-ի և «Ինտեր»-ի միջև 26-րդ տուրի առաջիկա հանդիպումը:

««Յուվենտուսը» գլխավորում է լիգան, և Սարին կարող է «Յուվե»-ին դուրս բերել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, անգամ եթե առաջին խաղում նրանք պարտվեին «Լիոն»-ին:

Երկար տարիների հաջողություններից հետո «Յուվեն» կարող է խնդիրներ ունենալ, բայց դա կախված չէ Սարիից:

Սերիա Ա-ում դեռ կա ինտրիգ: Երեք թիմ հավակնում են տիտղոսին: Մենք սպասում ենք առաջնության հետաքրքիր ավարտին»,-ասել է Մանչինին:

Կիրակի Ա Սերիայի 26-րդ տուրի, և ընդհանրապես առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկը տեղի կունենա Թուրինում՝ «Յուվենտուս» – «Ինտեր», որը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ