fbpx
Սպորտ

Սարին խոսեց. Ես և Կեպան չհասկացանք միմյանց

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին թերահասկացում է որակել Անգլիայի լիգայի Գավաթի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում իր և թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի միջև կատարված միջադեպը:

«Մենք չենք հասկացել միմյանց: Ես սխալ եմ հասկացել խնդիրը և իրավիճակը գիտակցել միայն այն պահին, երբ բժիշկը եկել է պահեստայինների նստարանի մոտ:

Կարծում էի, որ դարպասապահի մոտ ջղաձգումներ կան և նա չի կարող մասնակցել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին: Սակայն դա ջղաձգում չէր, այդ պատճառով նա պատրաստ էր կանգնել դարպասի մոտ:

Ինչու լքեցի պահեստայինների նստարանն ու գնացի դեպի հանդերձան տանող ճանապարհո՞վ: Ինձ հանգստանալ էր պետք: Կեպան հասկացել էր, որ ես ցանկանում եմ նրան փոխարինել վնասվածքի պատճաոռվ, սակայն նա ասաց, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Նա ճիշտ էր:

Ես ամեն ինչ հասկացա միայն այն ժամանակ, երբ ինձ մոտեցավ բժիշկը: Խոսել եմ Կեպայի հետ՝ միայն իրավիճակը հասկանալու համար: Հիմա ես հասկանում եմ իրավիճակը»,- Սարիի խոսքն է մեջբերում ВВС-ն:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ