fbpx
Սպորտ

Սարկիսովի դուբլի շնորհիվ Ենիսեյը հաղթել է

Կրանսոյարսկի «Ենիսեյը» ՌՖՊԼ-ի երկրորդ հատվածին նախապատրաստվելիս ընկերական խաղում մրցել է ռումինական «Վիիտորուլի» հետ ու հաղթել 3-0 հաշվով:

Հանդիպումը կայացել է թուրքական Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում: Բոլոր գոլերը խփվել են առաջին խաղակեսում:

Իր հաշվին դուբլ է գրանցել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ևս մեկ գոլ հեղինակել է Ալի Գաջիբեկովը:

Նշենք, որ Սարկիսովը եղել է «Ենիսեյի» մեկնարկային կազմում ու փոխարինվել է ընդմիջումից հետո:

Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ենիսեյը» 17 տուրից հետո 10 միավորով զբաղեցնում է վերջին՝ 16-րդ հորիզոնականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ