fbpx
Աշխարհ

Սարկոզին իրեն պահում էր որպես ծաղրածու․ Սաակաշվիլի

IWPR-ին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բացասական է գնահատել 2008թ վրաց-ռուսական պատերազմի ժամանակ եվրոպացի ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների պահվածքը:

«Սարկոզին իրեն պահում էր որպես ծաղրածու: Նա ոչ կոմպետենտ էր։ Փորձում էր թերագնահատել ամերիկացիների դերը, ովքեր չէին ցանկանում, որ նա կատարի այդ առաքելությունը: Նրան փաստորեն հաջողվեց ամերիկացիներին դուրս մղել դիվանագիտական պրոցեսից և փաստորեն կրկնակի խաղ խաղաց: Այդ առաքելության միակ դրական կողմն այն է, որ Ռուսաստանին պարտադրվեց զորքերը դուրս բերել Հարավային Օսիայից: Դրան, սակայն, հաջորդեցին այնպիսի բացասական գործողություններ, ինչպիսիք են, օրինակ, ամերիկացիներին գործընթացից մեկուսացնելը, անվտանգության գոտիները Ռուսաստանին հանձնելը: Ամենավատն այն էր, որ ամիսներ հետո Սարկոզին մոռացավ ստորագրված պայմանագիր մասին ու այն փոխանակեց «Միստրալի» հետ,- հայտարարել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին բացասական է գնահատել նաև 5-օրյա պատերազմի ժամանակ Գերմանիայի ունեցած դերակատարումը:

«Համաձայնելով հետաձգել Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրը (ՄԱՊ) մինչև դեկտեմբեր՝ գերմանացիներն իրականում «կանաչ լույս» վառեցին ռուսների համար»,-ասել է Սաակաշվիլին՝ հավելելով. «Կարելի է ասել, որ Բուշի լռությունը որոշակի առումով ևս «կանաչ լույս» էր ռուսների համար»:

Սակայն Սաակաշվիլին առավել շատ իր զայրույթն արտահայտել է ԱՄՆ-ի նախկին պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հասցեին:

«Գեյթսը, երբ հայտարարեց, որ ԱՄՆ-ն ռազմական ուժ չի կիրառի, Ռուսաստանը վերցրեց Ախալգորին: Նա սարսափելի ցինիկ էր և դեմ էր արտահայտվում ՆԱՏՕ-ում մեր անդամագրմանը»,- հայտարարել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ Մյունխենի գիտաժողովի շրջանակներում անցկացված ընթրիքի ժամանակ Գեյթսը, որ իր կողքին էր նստած, ասել է․ «Իրոք չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ում ձեր անդամակցությունը լավ գաղափար է, սակայն սա մեր նախագահի ցանկությունն է, և ի՞նչ կարող եմ անել»:

Հիշեցնենք, 2008 թվականի ապրիլի 3-ին, ՆԱՏՕ-ի անդամ երկրները Բուխարեստի գագաթնաժողովում Վրաստանին և Ուկրաինային պետք է տրամադրեին MAP, սակայն, այն Գերմանիային և Ֆրանսիայի խնդրանքով հետաձգվեց մինչև տարվա վերջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ