fbpx
Աշխարհ

Սարկոզին կկանգնի դատարանի առջև կոռուպցիայի գործով

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կկանգնի դատարանի առջև կոռուպցիայի և քննության վրա ապօրինի ճնշման գործով։ Փարիզի վճռաբեկ դատարանը մերժել է պետության նախկին ղեկավարի միջնորդությունը գործը դատարան հանձնելը չեղարկելու մասին: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։

Համաձայն գործի նյութերի, որոնց հղում է կատարում գործակալությունը, 2014-ին Սարկոզին իր փաստաբանի միջոցով փորձել է կաշառել Ժիլբեր Ազիբերին, որն այդ ժամանակ զբաղեցնում էր դատախազի պաշտոնը վճռաբեկ դատարանում։ Պետության նախկին ղեկավարը հետաքրքրվել է 2007-ին բազմամիլիարդ կարողության տեր, L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բեթանկուրի կողմից իր ընտրարշավի ենթադրաբար ապօրինի ֆինանսավորման գործի մասին տեղեկատվությամբ։ Այդ տեղեկատվության համար նախկին նախագահն իբր Ազիբերին առաջարկել է լավ պաշտոն Մոնակոյում։

2013-ին Նիկոլա Սարկոզին արդարացվել է այն մեղադրանիքց, թե օգտվել է Բեթանկուրի փողերից։ Սակայն հեռախոսային բանակցությունները Սարկոզիի և նրա փաստաբանի միջև, որոնք գաղտնալսվել են արդարադատության մարմինների կողմից մեկ այլ գործի քննության շրջանակում, թույլ են տվել քննությանը նոր հանցանշաններ ստանալ նախկին նախագահի դեմ։

Սարկոզին ինքը հերքում է իր հասցեին առաջադրված մեղադրանքները։ Դատավարության սկսվելու ժամկետը դեռևս անհայտ է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ