fbpx
Աշխարհ

Յակուտիայում 60 աստիճան սառնամանիք է գրանցվել

Օյմյակոնում գրանցվել է -59 աստիճան, ինը շրջաններում ջերմաստիճանը ցածր է -45-ից, տեղեկացրել է Հիդրոօդերեւութաբանության Յակուտիայի վարչության կայքը։

Ցրտի բևեռները Երկիր մոլորակի այն շրջաններն են, որտեղ գրանցվում են ամենացածր ջերմաստիճանները։ Յակուտիայում դրանք Օյմյակոնն ու Վերխոյանսկն են։

Օդերևութաբանների տեղեկացմամբ՝ հանրապետության տարածքում, հարավ-արևմուտքում չափավոր ձյուն է տեղում, հյուսիս-արևելքում, հյուսիս-արևմուտքում տեղումներ չկան, կենտրոնական հատվածի բնակավայրերում տեղ-տեղ սառնամանիքային մառախուղ է։

Մետեոդիտարկումների քարտեզի վրա նշվել է, որ Օյմյակոնում երկուշաբթի կանխատեսվում է -59 աստիճան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ