ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտոր, պրոֆեսոր Յուրի Լևինին:
«Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթական, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցերին: «Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտորը նախագահ Սարգսյանին է ներկայացրել հայաստանցի գործընկերների հետ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև դպրոցի գործունեության ուղղությունները, որոնք ընդգրկում են նաև թվային տրանսֆորմացիաների, արհեստական բանականության, տեխնոլոգիական ու կայուն զարգացման ոլորտները:
- Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ, շրջել է Ազգային պատկերասրահում և ծանոթացել հռոմեական ցուցանմուշներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Նախագահ Սարգսյանը ողջունել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման մտադրությունները՝ կարևորելով ոչ միայն մասնավոր, այլև պետական հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:
Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Հայաստանի գիտակրթական և տեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության, ինչպես նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ փոխգործակցության հնարավորությունների շուրջ:
Արմեն Սարգսյանը «Սկոլկովո» կառավարման դպրոցի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցել ամենամյա «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
