fbpx
Հասարակություն

Սարուխան գյուղի մշակույթի տունը վերանորոգվում է

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մշակույթի տանն ընթանում են դահլիճի հիմնանորոգման աշխատանքներ։

Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանի խոսքով՝ ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի մարզպետարան-Սարուխանի համայնքապետարան համագործակցության շրջանակում, 10 միլիոն դրամի հատկացմամբ, որից 4 միլիոն դրամը տրամադրել է Գեղարքունիքի մարզպետարանը, 6 միլիոն դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը։

«Տարիներ առաջ Սարուխանի մշակույթի տանն իրականացված անորակ շինարարության արդյունքում խոնավության, ինչպես նաեւ անորակ շինափայտի օգտագործման պատճառով ամբողջությամբ քայքայվել ու փտել էին դահլիճի հատակը, բեմը, ստեղծվել էր անկառավարելի, անբարեկարգ իրավիճակ։ Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Նորացման կարիք ունեն նաեւ նստարանները, որոնք ձեռք կբերենք մեկ այլ ծրագրի շրջանակում»,- ասել է Լյովա Աբրահամյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ