Սառը պատասխան-2022․ ՆԱՏՕ-ն ու գործընկերները զորավարժություններ են սկսում Նորվեգիայում

Հրապարակող՝

Cold Response

Ամենադիտվածներ

Երկու օրից մեկնարկում է ՆԱՏՕ-ի և իր գործընկերների Cold Response-2022 («Սառը պատասխան-2022») անունը կրող զորավարժությունը։

Այս մասին գրում է France Presse-ը։

Նշվում է, որ սա լինելու է տարվա ամենախոշոր վարժանքը, որին մասնակցելու է 27 երկրի 30 հազար զինծառայող, 200 ինքնաթիռ ու 50 նավ։

Ըստ աղբյուրի՝ զորավարժությունները նախատեսված էին մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։

Նորվեգիայի ՊՆ ղեկավարը լրատվամիջոցին ասել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողի ֆոնին այս զորավարժությունների նշանակությունը մեծանում է։

Վերջինս ասել է, որ ըստ վարժանքի սցենարի՝ ՆԱՏՕ-ի զորքերը գործելու են Նորվեգական ծովում, ինչպես նաև Նորվեգիայի հյուսիսում և կենտրոնում։

Ամենաթարմ