fbpx
Աշխարհ

Սառը պատերազմի շրջանում ամերիկյան FBI-ի ամենափայլուն գործողություններից մեկը

Սառը պատերազմի շրջանում ամերիկյան ՀԴԲ-ի (FBI) ամենափայլուն գործողություններից մեկը, կամ ամերիկյան գործակալը Կրեմլում:

Նկարում պատկերված է ամերիկյան ՀԴԲ-ի գործակալ Մորիս Չայլդսը, ով դարի հատուկ գործողություններից մեկի գլխավոր անձն էր: Դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հակամարտող կողմերի պայքարը, ոչ միայն մարտի դաշտում էր այլև հետախուզական ոլորտում: Պատահական չէ, որ այդ պատերազմը համարում են նաև «Հետախուզությունների պատերազմ»:

Աշխարհամարտի ավարտից հետո երբ առաջացավ երկբևեռ աշխարահակարգ, հետախուզությունների դերը սկսեց ավելի աճել հատկապես Սառը պատերազմի ժամանակաշրջանում: Ամերիկյան ՀԴԲ-ն, որը հիմնադրվել էր 1908թ. այդ շրջանում գլխավորապես պայքարում էր երկրում կոմունիստական հոսանքների թուլացման դեմ: Մորիս Չայլդսը հրեա ընտանիքից էր և ԱՄՆ-ում էր հայտնվել դարասկզբին: Լինելով ձախական հայացքների կրող նա անմիջապես իր եղբոր Ջեք Չայլդսի հետ ընդգրկվեց ԱՄՆ-ի կոմկուսի շարքերում: Հետագայում հատկապես Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո նրանք հիասթափվեցին կոմունիզմից: Պատճառը նաև հակասեմիտական քաղաքականությունն էր որը իրականացնում էր Ստալինը, բացի դա Մորիսը ֆինանսական և առողջական լրջագույն խնդիրներ ուներ:

ՀԴԲ-ն որը այդ պահին ընդհատակ անցած կոմունիստական պարագլուխների որս էր իրականացնում «Toplev» գործողության շրջանակներում, սկսեց հետևել եղբայրներին: Ջեքին որսալու ժամանակ պարզվեց, որ նա պատրաստ է համագործակցել ՀԴԲ-ի հետ, քանի որ հիասթափվել է կոմունիզմից: ՀԴԲ գործակալ և հմուտ հավաքագրող Կառլ Ֆրեյմանը հանդիպեց Մորիսի հետ և հասկանալով նրա ծանր վիճակը, թե՛ ֆինանսական, թե՛ առողջական հմուտ մոտեցում ցուցաբերեց և մյուս եղբայրը նույնպես հավաքագրվեց: ՀԴԲ-ն իր վրա վերցրեց բուժման բոլոր ծածսերը և սկսվեց գործողություն, որը պատմության մեջ մտավ «Սոլո» անվանմամբ: Առաջին քայլերը, որ արեցին եղբայրները՝ դա ԱՄՆ կոմկուսի աշխատանքներին վերադառնալն էր: Հետագայում Մորիսը կարողացավ դառնալ կուսակցության արտաքին կապերի պատասխանատուն և դրա շնորհիվ տարին մի քանի անգամ լինել ԽՍՀՄ-ում և հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս գործողությունը տևեց 20 տարուց ավել:

Քսան տարի ՀԴԲ-ի գործակալը մուտք ուներ Կրեմլի սենյակներ: Նա հմտորեն կարողացել էր ցույց չտալ, որ փայլուն ռուսերեն գիտի և նրա մոտ անզգուշաբար խոսում էին ամեն ինչից: Նրա թեթև ձեռքով ՀԴԲ-ի ղեկավար Ջեյ Էդգար Հուվերի ձեռքի տակ հայտնվեց Խրուշչյովի «Անհատի պաշտամունքը դատապարտող» գաղտնի ելույթի պատճենը: Նա անգամ Մոսկվայից Չինաստան այցելելու և Մաո Ցզեդունին հանդիպելու ժամանակ իմացավ ԽՍՀՄ-ի և Չինաստանի միջև առկա լարվածության մասին, որովհետև ըստ Մաոյի Խրուշչյովը դավաճանել էր կոմունիստական իդեալներին: Տեղեկությունը որը ռազմավարական նշանակություն ուներ այդ պահին ԱՄՆ-ի համար: Նրա ձեռքով էին անցնում բոլոր ֆինանսները, որը տրվում էր ԱՄՆ-ի կոմկուսին: Այդ ամբողջ տարիների ընթացքում շուրջ 28 միլիոն դոլար: Այդ ամբողջ տարիներին նա մուտք ուներ ԽՍՀՄ բոլոր բարձրաստիճան մարդկանց մոտ:

1975թ. անգամ, երբ գործողությունը չէր ավարտվել՝ Բրեժնևը նրան Կրեմլում տոնակատարության ժամանակ «Կարմիր դրոշի» շքանշանով պարգևատրեց: 1987թ. երբ արդեն գործողությունը ավարտվել էր, նա «Ազատության մեդալ» ստացավ նախագահ Ռեյգանից: Չորս տարի անց դարի գլխավոր գործակալներից մեկը՝ մահացավ:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/photo.php?fbid=2439699746079285&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ