fbpx
Իրավական

«Սասնա ծռերի» գործը կքննվի դռնփակ, նիստին ներկա կլինեն միայն լրագրողները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստը: Դատարանում ցուցմունք է տալիս նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։

Նախկին փոխոստիկանապետի ցուցմունքի, նաև Վալերիյ Օսիպյանի ցուցմունքի ընցացքում տեղից արձագանքում էին ինչպես ամբաստանյալները, այնպես էլ՝ դահլիճում ներկա գտնվողները։

Նիստի նախագահող Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ դատարանը արդեն իսկ նախազգուշացրել և զգուշացրել էր դահլիճում գտնվող անձանց չխանգարել դատական նիստի կարգը և թույլ տալ, որպեսզի դատարանն իր բնականոն գործունեությունն իրականացնի։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ դահլիճում գտնվող անձինքն շարունակաբար խախտում են դատական նիստի կարգը և նրանց դրսևորած վարքագծով չի ապահովվում դատական կարգը, ինչպես որ պահանջվում է քրեական դատավարության օրենսգիրք, դատարանը որոշում է կայացնում գործի քննությունն անցկացնել դռնփակ, բացառությամբ դահլիճում գտնվող լրատվամիջոցների, որպեսզի դատական նիստի և գործի քննության հրապարակայնության սահմանափակում թույլ չտրվի», – հայտարարեց դատավոր Մակյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ