«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ողջունում է Ազգային Ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:
«Պահանջում ենք Ժիրայր Սէֆիլյանին ներգրավել հանձնաժողովի աշխատանքում։
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը
5 հունիսի 2019թ., Երևան
Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը ողջունում է Ազգային Ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը:
Խնդրի համազգային նշանակությունը և ազգային ու պետական շահերի երաշխավորման առումով դրա ամբողջական ու արդյունավետ լուծման կարևորությունը անհրաժեշտ է դարձնում շահարկումների տեղիք չտվող բարձր վստահությունը հանձնաժողովի գործունեության արդյունքների, այդ թվում՝ բացահայտումների, նկատմամբ։
Այդ նպատակին հնարավոր է հասնել Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ համակարգային, մասնագիտական և փաստարկված բացահայտումներ կատարած անձանց ներգրավմամբ։ Նրանցից առաջինը Ժիրայր Սէֆիլյանն էր, որ բացահայտեց Ապրիլյան քառօրյայի դավադիր բնույթը, տարածքային կորուստները և դրանք քողարկելուն ուղղված Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած ռեժիմի կեղծիքները։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ պահանջում ենք Ժիրայր Սէֆիլյանին ներգրավել հանձնաժողովի աշխատանքում», – ասվում է հայտարարության մեջ։
https://www.facebook.com/sasnatzrer/photos/a.973640586066794/2120926338004874/?type=3&theater