fbpx
Քաղաքականություն

Սասնա ծռերի նախընտրական ծրագիր

«Սասնա ծռերը»ներկայացնելով իր ծրագրերը առաջարկում է փոքր բիզնեսի համար հարկային արձակուրդ, առաջարկում է նաև ստեղծել ազգային ներդրումային հիմնադրամ, զարգացնել այլընտրանքային էներգետիկան, փոխել գնումների գործընթացը: Տեղեկացնում է azatutyun.am-ը.

Սրանք մի փոքր մասն են կուսակցության առաջարկած տնտեսական ծրագրից: Ըստ «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանի՝ իրենց սոցիալ-տնտեսական ծրագրի առանցքում այն թեզն է, որ Հայաստանը պետք է համաշխարհային զարգացումների մաս կազմի, և տարածաշրջանում դառնա տեխնոլոգիական զարգացման կենտրոն:

«Այսինքն՝ լինել միջազգային, համաշխարհային զարգացումների հունի մեջ, դառնալ դրա մասնակիցը և Հայաստանը դարձնել տարածաշրջանային տրանսֆեր, այդ զարգացումները հարևաններին փոխանցելու համար: Սա է, ըստ էության, մեր տնտեսական ռազմավարության առանցքը», – այսօր պարզաբանեց Ավետիսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ