fbpx
Հասարակություն

Սասուն Միքայելյանը առաջադրվել է ԵԿՄ նախագահի թեկնածու

Այսօր, փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունում  տեղի է ունեցել հավաք: Ինչպես տեղեկացնում է ԵԿՄ լրատվական ծառայությունը, հավաքին մասնակցել են ԵԿՄ փոխնախագահներ, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարներ, վարչության անդամներ, ինչպես նաեւ երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այն հրամանատարներ, ովքեր մտահոգված են հարազատ կառույցի ճակատագրով:

ԵԿՄ լրավական ծառայությունից տեղեկացնում են, որ ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարելով ավարտված, նշել է, որ ԵԿՄ-ն այսօր բացառիկ հնարավորություն ունի համախմբվելու: Նա նաև բացառել է ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը:

Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Սասուն Միքայելյանը ևս ներկաներին կոչ է արել համախմբվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցի շուրջ՝ մի կողմ թողնելով երբեմնի տարաձայնությունները: Սասուն Միքայելյանը շնորհակալություն է հայտնել նման վստահության իրեն արժանացնելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ