fbpx
Քաղաքականություն

Այսինքն՝ հելնենք, իրար հետ վազե՞նք առավոտը, ի՞նչ համագործակցություն. Սասուն Միքայելյան

Այսյօր ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, դեռ խնդիրներ կա՞ն, ասաց.

«Ես Հայաստանում ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ով իմ հետ խնդիր ունի, իրա պրոբլեմն ա»:

Հարցին՝ այդ դեպքում համագործակցո՞ւմ են մարզպետի հետ, Միքայելյանն արձագանքեց.

«Այսինքն՝ հելնենք, իրար հետ վազե՞նք առավոտը, ի՞նչ համագործակցություն»:

Պատգամավորին հիշեցրին՝ ամիսներ առաջ ասել էր՝ եթե հետևություններ չանեն, թավշյա հեղափոխությանը կհաջորդի թավշյա հեռացում, ապա հետաքրքրվեցին՝ արվե՞լ են համապատասխան հետևություններ:

«Էսօրվա միջոցառումն էլ է հետևություն, ընդհանուր զարգացման իմաստով, որ հետագայում պրոբլեմ չլինի»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ