Սասուն Միքայելյանը ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ

Հրապարակող՝

sasun

ԵԿՄ արտահերթ՝ 12-րդ համագումարի ընթացքում պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ։

Համագումարի պատվիրակները նախ ընտրեցին վարչության կազմը, որը կրճատվեց (այժմ բաղկացած է 25 հոգուց), ապա վարչության անդամները հեռացան՝ իրենց կազմից վարչության նախագահ ընտրելու։

Մի քանի րոպե անց վերադառնալուց հետո վարչության ներկայացուցիչը հայտարարեց՝ ԵԿՄ վարչության նախագահ է ընտրվել Սասուն Միքայելյանը։

«Երդվում եմ մեր եռադրոշով՝ ծառայել եմ, ծառայելու եմ և կծառայեմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և իմ ժողովրդին», – ԵԿՄ համագումարի ժամանակ ելույթ ունենալիս ասաց Սասուն Միքայելյանը՝ որպես արդեն կառույցի վարչության ընտրված նախագահ։

Նա ասաց, որ հասկանում է, թե ինչպիսի մեծ պատիվ ու պատասխանատվություն է իր համար ԵԿՄ վարչությունը ղեկավարելը։ Նրա խոսքերով՝ Վազգենի հոգին երևի կա իր թեկնածության մեջ։ Նա խոստացավ, որ պաշտպանելու է բոլորի պատիվը՝ սպարապետից մինչև այսօր ապրող ազատամարտիկ երկրապահներ։

Նա ասաց, որ թեև որոշ դժգոհություններ կլինեն վարչության նորընտիր կազմի վերաբերյալ, սակայն պետք է գալ ակունքներին, ծառայել Արցախի ու Հայաստանի ժողովրդի զարգացմանը։

Ամենաթարմ