fbpx
Հասարակություն

Սասունիկ գյուղում այրվել է մոտ 23 հա խոտածածկ տարածք

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 15։46-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 20 հա խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։18-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է մոտ 23 հա խոտածածկ տարածք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ