fbpx
Մարզեր

20:40 11/10/2019

Սասունիկ համայնքում տեղի կունենա «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում՝ «Արմենիա Վայն» գինու գործարանում տեղի կունենա «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը և մարզի լավագույն արտադրանքի էքսպո ցուցադրությունը:

Համաժողովին ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության ներկայացուցիչներ, պետական այրեր, գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և այլ հյուրեր:

Համաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ 30 գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը:

Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից:

Վերեվ