Հասարակություն

Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. ՍԱՏՄ

ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերսկսել է կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում իրականացվող ստուգայցերը սննդի շղթայի օպերատորների մոտ՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում:

Ստուգայցերն ամբողջ հանրապետությունում են, իսկ մայրաքաղաքում տեսուչների դիտարկումների թիրախում այսօր Դավթաշեն վարչական շրջանի տնտեսվարողներն էին:

Խախտում հայտնաբերվել է միայն «Օդալեն» ռեստորանային համալիրում, որտեղ թերի են եղել ջերմաչափման մատյանի գրառումները, իսկ ախտահանման գրանցամատյան ընդհանրապես չի եղել, նաև՝ ոչ բոլոր նախատեսված տեղերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ: Կազմվել է արձանագրություն:

Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան: Այսուհետ սանիտարահիգիենիկ պահանջների խախտման դեպքում կգործի վարչական պատասխանատվություն՝ համաձայն վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ