fbpx
Հասարակություն

ՍԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շարունակում եմ խստացված ստուգայցերը մայրաքաղաքի իրացման ցանցում:

Կորոնավարակի կանխարգելման պայմանների նկատմամբ վերահսկողություն է իրականացվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում:

Խախտումներ չեն արձանագրվել:

Ստուգայցերը շարունակական են։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ